Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում գործողության ժամանակ էլեկտրաէներգիան անջատվել է
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ժամանակ Վենեսուելայում, այդ թվում՝ Կարակասում, գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան անջատվել է։
«Գրեթե ամբողջ երկիրը հոսանքազրկված էր։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ խնդիր կա։ Հոսանք չկար։
Կարակասում էլ հոսանք չկար», – ասել է Թրամփը Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց լայնածավալ հարձակում Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և տեղափոխելով նրանց Նյու Յորք։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և Ֆլորեսը կդատեն իրենց՝ «նարկոտեռորիզմին» մասնակցելու և Միացյալ Նահանգների համար սպառնալիք ներկայացնելու մեղադրանքով։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը