Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն Ուկրաինայում․ Սթարմեր
Աշխարհ
Ուկրաինայում հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ծրագրում են ռազմական բազաներ կառուցել նրա տարածքում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով: Մենք նաև կոալիցիոն մյուս գործընկերների հետ համաձայնության ենք եկել կարևոր հաջորդ քայլերի շուրջ: Նախ, մենք կմասնակցենք ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգին: Երկրորդ, մենք կաջակցենք Ուկրաինայի պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարմանը: Եվ երրորդ, կաշխատենք Ուկրաինային աջակցելու պարտավորություններ ստանձնելու ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում», - ասել է Սթարմերը հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը