Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը մանրամասնել է (տեսանյութ)
ՏեսանյութերԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին:
«Ինչպես գիտեք, մենք փոխել ենք հետվճարի չափը և հունվարի մեկից այն կազմում է 20 տոկոս մինչև 10 հազար դրամ, և դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստն ինքնուրույն այդքան բարձրացնել:
Դրա համար պարզապես պետք է ՀՀ-ում գործող առրտրի կետերից առևտուրն իրականացնել անկանխիկ:
Բայց ուզում եմ խոսել մեկ ուրիշ ծրագրի մասին, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Դա վերաբերում է 2 տոկոս հետվճարին, որը կրկին հնարավոր է ստանալ անկանխիկ առևտրի դեպքում, բայց այս դեպքում դա հնարավոր է անել միայն ArCa քարտով»,- մանրամասնել է նախարարը:
Ըստ Թորոսյանի, եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց քարտերը փոխարինեն ArCa-ով, ապա հնարավորություն կունենան 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս հետվճար ստանալ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը