Հալեպում բախումների հետևանքով թռիչքները դադարեցվել են
Աշխարհ
Հալեպի օդանավակայանում թռիչքներ են հետաձգվել։ Այս մասին հայտնում է Գանձասար պարբերականը։
«Քաղաքացիական թռիչքներու եւ օդային փոխադրութեան խորհուրդի տնօրէնը x-ի իր էջով յայտնեց, որ նկատի ունենալով Հալէպի կարգ մը շրջաններու ապահովական պայմաններու վատթարացումը, ինչպէս նաեւ ճամբորդներու եւ օդանաւային աշխատակազմերու ապահովութեան համար Հալէպի օդակայանէն եւ դրպի Հալէն թռիչքները 24 ժամով կը դադրեցուին։
Խորհուրդը հետագայ նորութիւններուն մասին տեղեակ պիտի պահէ հանրութիւնը»։
Նշենք, որ Հալեպում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բախումներ են ընթանում, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը