Երևանում 44-ամյա տղամարդը ներկայացրել է վարորդական իրավունքի և փրկարար ծառայողի կեղծ վկայականներ
Հասարակություն
Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վարորդին կեղծ փաստաթուղթ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արեգ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru