Թրամփը Մադուրոյի ճակատագրով սպառնացել է ևս մեկ քաղաքական գործչի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Նիկոլաս Մադուրոյի ճակատագրով սպառնացել է ևս մեկ քաղաքական գործչի՝ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելիոյին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ Կաբելիոն, լինելով Մադուրոյի կողմնակիցներից մեկը, կարող է խանգարել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին կատարել ԱՄՆ-ի պահանջները: Գործակալության զրուցակիցները նշել են, որ Վաշինգտոնն արդեն զգուշացրել է Կաբելիոյին «Մադուրոյի ճակատագրի կրկնության» մասին, եթե նա համառի:
«Նախագահ Թրամփը խոսում է այն մասին, որ առավելագույն ճնշում գործադրի Վենեսուելայում մնացած ուժերի վրա և հասնի ԱՄՆ-ի հետ նրանց համագործակցությանը անօրինական միգրացիայի դադարեցման, թմրավաճառության, նավթային ենթակառուցվածքների վերականգնման և այն հարցերում, որոնք ճիշտ կլինեն Վենեսուելայի ժողովրդի համար», - հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)