Վենեսուելան մեկշաբաթյա սուգ Է հայտարարել
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները մեկշաբաթյա սուգ են հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակման հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակին:
Այս մասին հայտնել է Բոլիվարյան Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, նրա խոսքը մեջբերում է CNN News-ը։
«Ես որոշում եմ կայացրել յոթօրյա սուգ հայտարարել՝ ի պատիվ, ի փառս և երախտագիտությամբ երիտասարդ կանանց և տղամարդկանց, որոնք զոհվել են իրենց կյանքը տալով՝ պաշտպանելով Վենեսուելան և պաշտպանելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին», - հայտարարել է Ռոդրիգեսը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը