Շոկ, հանցագործություն, անօրինականություն, ԱՄՆ զինված ագրեսիա, ավազակություն․ Զախարովա
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նկարագրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունների արձագանքները, հաղորդում է Sputnik-ը։
Զախարովայի խոսքով՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Միացյալ Նահանգների գործողությունները նկարագրել է «շոկ», «հանցագործություն», «անօրինականություն», «ԱՄՆ զինված ագրեսիա», «ավազակություն» բառերով: «Ամեն ինչ պարզ է։ Իմ կարծիքով՝ այլևս կապող տարրեր պետք չեն», - դիվանագետների արձագանքը բնորոշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Արևմուտքն առաջ է տանում «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» հայեցակարգը: Սակայն, Զախարովայի կարծիքով, այդ գործողությունները փաստացի քողարկում են միջազգային իրավունքից հրաժարվելը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)