Թրամփը Վենեսուելայից պահանջել է «վռնդել» Ռուսաստանին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայից պահանջել է խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։
Նշվում է, որ Թրամփի վարչակազմը մի քանի պայման է դրել լատինաամերիկյան երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի առաջ, մինչ Վենեսուելային կթույլատրվի ավելի շատ նավթ արդյունահանել:
«Նախ՝ պետք է երկրից վռնդվի Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Կուբան և խզվի տնտեսական կապերը։ Երկրորդ՝ Վենեսուելան պետք է համաձայնի համագործակցել բացառապես ԱՄՆ-ի հետ նավթի արդյունահանման ոլորտում և նախապատվությունը տալ ԱՄՆ-ին ծանր հում նավթի վաճառքի հարցում», - նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)