Չինաստանում «բուլինգ» են անվանել ԱՄՆ-ի պահանջը
Աշխարհ
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը «բուլինգ» է համարել ԱՄՆ-ի պահանջը Վենեսուելայից ՝ խզել կապերը ՉԺՀ-ի և ՌԴ-ի հետ: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Այն, որ ԱՄՆ-ն լկտիաբար ուժ է կիրառել, իսկ այժմ պահանջում է տնօրինել վենեսուելական նավթը, դա «Ամերիկան առաջին հերթին» կարգախոսի իրագործումն է և տիպիկ բուլինգը», - հայտարարել Է դիվանագետը:
Մաո Նինը նաև Վենեսուելան անվանել է պետություն, որն իր բնական ռեսուրսների նկատմամբ լիակատար ինքնիշխանություն ունի: Վաշինգտոնի գործողությունները, նրա խոսքով, լրջորեն խախտում են միջազգային և վենեսուելացի ժողովրդի իրավունքները:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)