Շվեդիայի վարչապետը հրապարակել է Ուկրաինային Gripen կործանիչների փոխանցման պայմանները
Աշխարհ
Շվեդիան Ուկրաինային կփոխանցի Gripen կործանիչներ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։ Այս մասին վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը գրել է իր սոցիալական ցանցերի էջում՝ «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո։
Նա վստահեցրել է, որ Ստոկհոլմը պատրաստ է նպաստել «Ուկրաինայում խաղաղության պահպանմանը՝ տրամադրելով Gripen կործանիչներ, Սև ծովի ականազերծման համար անհրաժեշտ ռեսուրսներ և Ուկրաինայի զինված ուժերի սպաների վերապատրաստման համար անհրաժեշտ միջոցներ։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ մատակարարման նախապայմանը բազմազգ ուժերի համար հստակ կանոններ և Շվեդիայի խորհրդարանի պաշտոնական հաստատումն են։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)