Ռուսաստանի ԱԳՆ-ում խոսել են «ցանկացողների կոալիցիայի» ծրագրերի մասին
Ռուսաստան
«Ցանկացողների կոալիցիայի» ծրագրերում հակամարտության դադարեցման ակնարկ անգամ չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է Lenta-ն։
«Նրանց հնչեցրած ծրագրերը հակամարտության դադարեցման ակնարկ անգամ չեն պարունակում։ Կոալիցիայի հիմնական գաղափարն է պահպանել Կիևի ռեժիմը որպես «վարձկան պետություն», քանի դեռ չի սպառվել նրա հիմնական ռեսուրսը», - ասել Է դիվանագետը։
Միրոշնիկը նշել է, որ Կիևն ի վիճակի չէ ինքնուրույն պահել ոչ 800-հազարանոց ռազմական կազմավորումները, ոչ էլ ապահովել նրանց սպառազինությամբ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)