Ռուբիոն գնահատել Է Գրենլանդիա ռազմական ներխուժման հնարավորությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոստացել է ամերիկյան զորքեր չմտցնել Գրենլանդիա։ Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է France Inter-ի եթերում։
Բարրոյի խոսքով՝ Ռուբիոյի հետ զրույցում վերջինս բացառել է Գրենլանդիա ռազմական ներխուժումը։ «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղարի՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հետ, որը հաստատել է, որ դա ԱՄՆ-ի ընտրած կուրսը չէ», - հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Բարրոն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի մի երկրի հարձակումը մյուսի վրա իմաստ չունի, քանզի դա կհակասի ԱՄՆ-ի շահերին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ամփոփել է, որ «Գրենլանդիան եվրոպական տարածք է և այդպիսին էլ կմնա»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)