Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղծել
Թուրքիա
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կոչ է արել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դաշինք ստեղծել՝ ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի հայտարարությունը։
«Թուրքիայի դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցությունը», - նշել է Փերինչեքը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Թուրքիայի անվտանգության ապահովման համար վճռորոշ նշանակություն ունի «պետության և ժողովրդի անխախտ միությունը»:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)