Վաղը Բաքվից Հայաստան կուղարկվի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ
Աշխարհ
2026 թվականի հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի:
APA-ի հաղորդմամբ՝ խմբաքանակը կներառի 1000 տոննա АИ‑92 բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա АИ‑95 բենզին։
Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։
Նավթամթերքի արտահանումը Ադրբեջանից Հայաստան զուտ առևտրային է, բենզինը վաճառվում է միջազգային շուկայի գներով, նշում է ադրբեջանական լրատվամիջոցը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)