Թրամփը հայտարարել է՝ «եթե ինքը չլիներ, Ռուսաստանը կգրավեր ողջ Ուկրաինան»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց բանակցային գործընթացին իր մասնակցության, Ռուսաստանը արդեն վերահսկելիս կլիներ ողջ Ուկրաինան։ Սպիտակ տան ղեկավարը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում։
Ըստ Թրամփի՝ ինքը «միայնակ վերջ է դրել ութ պատերազմի»։
«Եվ ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հիմարաբար որոշեց չշնորհել ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենում ՆԱՏՕ-ից՝ առանց Միացյալ Նահանգների մասնակցության» և կասկած է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը օգնություն կցուցաբերի Վաշինգտոնին, «եթե դա իսկապես անհրաժեշտ լինի»։
Ըստ Թրամփի՝ «Ռուսաստանն ու Չինաստանը վախենում են միայն Միացյալ Նահանգներից»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)