Հալեպահայ համայնքը նյութական վնասներ է կրել
Հասարակություն
Հալեպահայ համայնքում մարդկային կորուստներ չկան, բայց նյութական վնասներ են կրել, «Ապուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում ասել է Բերիո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Հալեպում այս պահին համեմատաբար հանդարտ է իրավիճակը` համեմատած երեկ գիշեր տեղի ունեցած բախումների։ Ժամանակ առ ժամանակ հրետանու, հրացանների ձայներ են լսվում։ Հալեպահայերի տներից մի քանիսը վնասվել են, և հայ համայնքը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում ապաստան տալ այն հայ ընտանիքներին, որոնք իրենց տներում ապահով չեն զգում, կամ իրենց տները մոտ են քրդական շրջաններին»,–նշել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)