Գրենլանդիան պատրաստ է լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայել․ Ռուտտե
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից բռնագրավման սպառնալիքների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գրենլանդիան լիովին բաց է լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղակայման համար։
«Ես բացարձակապես համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և Հյուսիսում իրավիճակի գնահատմանը, մենք բոլորս նույն կարծիքին ենք։ ԱՄՆ-ն իրավացիորեն ներգրավված է։
Եվ կրկին, կոնկրետ Գրենլանդիայի վերաբերյալ, գիտեմ, որ քննարկումը լիովին բաց է այնտեղ լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու վերաբերյալ։
Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Համապատասխան համաձայնագրերը գոյություն ունեն», - ասել է նա, երբ նրան հարցրել են ԱՄՆ-ին համոզելու հնարավորության մասին՝ ընտրել համագործակցությունը Գրենլանդիայի անեքսիայի փոխարեն։
Վենեսուելայի դեմ գործողությունից հետո ԱՄՆ նախագահը հունվարի 4-ին «Atlantic» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ին նույնպես անհրաժեշտ է Գրենլանդիան, քանի որ դանիական կղզին, ենթադրաբար, շրջապատված է չինական և ռուսական նավերով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)