Ավարտվել են Այրում 35կՎ օդային գծի վթարավերականգնողական աշխատանքները. ՀԷՑ
Հասարակություն
Ավարտվել են Այրում 35կՎ օդային գծի (ՕԳ) վթարավերականգնողական աշխատանքները, և էլեկտրամատակարարումն արդեն իրականացվում է իր հիմնական սխեմայով։ Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին եղանակային անբարենպաստ պայմանների՝ սաստիկ բքի և առատ ձյան հետևանքով վնասվել էին Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարաններ, ինչի պատճառով էլեկտրամատակարարումը ժամանակավորապես իրականացվում էր շրջանցող այլընտրանքային սխեմայով։
«Այսօր ամբողջությամբ վերականգնվել են վնասված երկու մետաղական հենարանները, ինչպես նաև տեղադրվել են թվով երեք ամբողջովին նոր՝ «Սևան» տիպի մետաղական հենարաններ։ Արդյունքում՝ Այրում 35կՎ օդային գծի աշխատանքը վերականգնվել է, և էլեկտրամատակարարումն անցել է իր հիմնական սխեմային»,- ասված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)