Օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ
Հասարակություն
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվանից օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ fs.emis.am համակարգի միջոցով: Անդրադառնալով այս գործընթացին՝ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս համակարգը բարձրացնում է գործընթացի թափանցիկությունը և զգալիորեն հեշտացնում դիմելու ընթացակարգը։ Նրա խոսքով՝ արդյունքում այս տարի գրանցվել է ավելի քան 2100 դիմում. «Հատկապես ուրախալի է, որ ոչ հայազգի, օտարերկրյա դիմորդների շրջանում ունենք ավելի քան 47 տոկոս աճ։ Սա ևս կրթության ռազմավարության կարևոր ցուցանիշ է, քանի որ մեր նպատակն է առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը հայկական բուհերում»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)