Գերմանիան ճանաչել է Նիուեի ինքնիշխանությունը Պոլինեզիայում
Աշխարհ
Գերմանիան որոշել է ճանաչել Հարավային Խաղաղ օվկիանոսում գտնվող Նիուեի ինքնիշխանությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ նրա հետ։ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ այդ քայլը վկայում է այսպես կոչված Կապույտ մայրցամաքի հետ կապերի խորացման մասին։
Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը, որը ներառում է 18 երկիր և արտասահմանյան տարածքներ, դրանց թվում՝ Նիուն, կարևոր գործընկեր է, ներառյալ՝ կլիմայի փոփոխության հարցում, նշել է կառավարության խոսնակը։ «Մենք կցանկանայինք ամրապնդել նրանց հետ համագործակցությունը։ Նիուեի միջազգային իրավական ճանաչումը և նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստեն դրան»,- ընդգծել է Կոռնելիուսը։
Նիուե կղզին ընկած է Ավստրալիայի ափից մոտավորապես 4500 կիլոմետր արևելք և Նոր Զելանդիայից 2400 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այսօր 260 քառակուսի կիլոմետր տարածք և 1700 բնակչություն ունեցող Նիուն, որի մայրաքաղաքը Ալոֆին է, Նոր Զելանդիայի հետ ասոցիացիայով կապված պետության կարգավիճակ ունի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru