Թուրքիայում կոչ են արել դաշինք կնքել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակումից հետո Թուրքիան պետք է դաշինք կազմի Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական «Վաթան» (Հայրենիք) կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայտարարությանը։
«Թուրքիայի դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և ԱՄՆ իմպերիալիստական ազդեցությունը», - նշել է նա։
Փերինչեքը հավելել է, որ Թուրքիայի անվտանգության բանալին ազգային ուժն է և «պետության ու ժողովրդի անխզելի միությունը»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը