Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին բռնել Կադիրովին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին զորքեր իջեցնել Չեչնիա և առևանգել հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովին, ինչպես Վաշինգտոնն արեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ, ըստ ՌԲԿ-Ուկրաինայի։
Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա։ Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում, որի ընթացքում Մադուրոն առևանգվել և տարվել է երկրից։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ այս գործողության արդյունքները տեսանելի են եղել ամբողջ աշխարհի համար։
«Նրանք դա արագ արեցին։ Դե թող ինչ-որ գործողություն իրականացնեն Կադիրովի հետ», - հավելել է Զելենսկին՝ նշելով, որ Միացյալ Նահանգների նման քայլը, ենթադրաբար, կստիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգ առնել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)