Ադրբեջանը շարունակում է մնալ թուրքական ռազմատեխնիկայի գլխավոր գնորդներից մեկը
Թուրքիա
Թուրքական զինամթերքի ակտիվ գնորդներից են Ադրբեջանը, Եգիպտոսը, Բոսնիան և Հերցեգովինան: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այսպիսին են պաշտպանության և օդատիեզերական արտադրության արտահանման ընկերության տվյալները: Ինչպես տեղեկացնում են Ընկերության աղբյուրները, 2012 թվականին Թուրքիան մեծացրել է ռազմական արտադրության արտահանման չափսերը 43 %ով` հասցնելով այն 1,262 մլրդ դոլարի: Anadolu պարբերականը նշում է, որ թուրքական ռազմատեխնիկայի գնորդներն են ոչ միայն փոքր պետությունները, այլև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Բրիտանիան և այլն:
Անցյալ տարի Թուրքիայից հիմնականում գնել են ուղղաթիռի, ինքնաթիռի, զրահամեքենաների մասեր: Թուրքական ռազմաօդային արտադրության գլխավոր գնորդների ցուցակը կրկին գլխավորում է ԱՄՆ-ը, որը շուրջ 490 մլն դոլարի ուղղաթիռների, ինքնաթիռների և զրահամեքենաների մասեր է գնել Թուրքիայից: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)