Ռուսաստանում հայտնել են Թրամփի քաղաքականության երկու կոշտ գործիքները
Ռուսաստան
Վերջնագրերն ու սպառնալիքները 2026 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական գործիքը կլինեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի զեկույցում, փոխանցում է Lenta-ն։
Բացի այդ, հեղինակները հստակեցրել են, որ սպառնալիքները կհամատեղվեն ճկուն մոտեցման հետ, եթե դա թույլ տա ընտրողներին ցուցադրել արտաքին քաղաքական որևէ հաղթանակ:
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել մաքսատուրքեր, արտահանման և ներդրումային սահմանափակումներ. դրանք անհրաժեշտ են այլ երկրներին «ասիմետրիկ գործարքներ կնքելուն» հարկադրելու համար՝ ի շահ երկրի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)