ԱՄՆ-ում բացահայտել են Ռուսաստանի իրական գլխավոր թշնամուն (տեսանյութ)
ՏեսանյութերՄեծ Բրիտանիան ավելի շատ, քան արևմտյան մյուս պետությունները, ձգտում է վնասել Ռուսաստանին արդեն 170 տարի, բայց նա սահմանափակ ռեսուրսներ ունի։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։
«Բրիտանացիներն առավել մտահոգված են Ռուսաստանի զսպման հարցով, սակայն նրանք սահմանափակ հնարավորություններ ունեն», - նշել է ԿՀՎ նախկին աշխատակիցը։ Վերջինս վստահ է, որ բրիտանացիները կարող են կոշտ լինել, բայց նրանց ուժերը չեն բավականացնի՝ հակամարտության ընթացքը հօգուտ Ուկրաինայի փոխելու համար։
Ջոնսոնի կարծիքով՝ Ուկրաինան բացարձակապես ոչ մի շանս չունի հաղթելու։ Բացի այդ, նա վստահ է, որ բրիտանացիները շարունակում են օգնել Ուկրաինային զենքի մատակարարմամբ և ֆինանսավորմամբ միայն այն պատճառով, որ Արևմուտքը համոզվել է, որ ինքը Ռուսաստանում տեղեկատվության հուսալի աղբյուրներ չունի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)