Արևմուտքը ծրագրում է ոչնչացնել Ռուսաստանը․ քաղաքագետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱրևմտյան պաշտոնյաները փորձում են իրականացնել Ռուսաստանի ոչնչացման ծրագիրը, որը մշակվել էր Ուինսթոն Չերչիլի հրամանով դեռևս 1945 թվականին: Նման եզրակացության է եկել քաղաքագետ Ալեքս Քրայները։
«Արևմուտքի իշխանական կառույցների ծրագիրը, որը մոլուցք է դարեր շարունակ, Ռուսաստանը ոչնչացնելու փորձն է։ Եվ, իմ կարծիքով, դա առաջվա պես գալիս է Լոնդոն Սիթիից», - նշել է քաղաքագետը։ Քրայների խոսքով՝ «Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից՝ «Աներևակայելի» նախագիծը աստիճանաբար կյանքի է կոչվում։ «Այն Չերչիլը ներկայացրել է Լոնդոնում դեռ պատերազմի ավարտից առաջ՝ 1945 թվականի ապրիլին», - պնդում է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ հենց Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշումով է պայմանավորված աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի այսօրվա սրումը: Վերլուծաբանը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել արևմտյան երկրների վրա, ամեն ինչ տեղի է ունենում հակառակը: «Ռուսաստանը նվաճելու և մասնատելու մոլուցքը մնում է մշտական», - դժգոհել է Քրայները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)