Զելենսկին և Սանդուն հանդիպել են Կիպրոսում. Sputnik
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանդիպել են Կիպրոսում, գրում է Sputnik Moldova-ն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները համաձայնել են համատեղ աշխատել Եվրամիությանը (ԵՄ) միանալու ուղղությամբ։
Զելենսկու և Սանդուի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին՝ Նիդեռլանդների Հաագա քաղաքում։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ ինքը և իր մոլդովացի գործընկերը քննարկել են գործընկերության հնարավոր ոլորտները և պայմանավորվել են հետագա շփումների վերաբերյալ։ Զելենսկին Սանդուի հետ տեղեկություններ է կիսել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորման ջանքերի, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև իրենց երկրների ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)