Մենք բազմիցս նախազգուշացրել ենք Արևմուտքին․ Զախարովա
Ռուսաստան
Ուկրաինայում Արևմուտքի զորքերի և ռազմական օբյեկտների տեղակայումը կդիտարկվի որպես միջամտություն, որը սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Գերատեսչության մեկնաբանությունը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
«Ուկրաինայի տարածքում արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը որակվելու է որպես օտարերկրյա միջամտություն, որն ուղղակի սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի այլ երկրների անվտանգությանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զախարովան հավելել է, որ այդ նախազգուշացումները բազմիցս հնչեցվել են ամենաբարձր մակարդակով և մինչ օրս արդիական են:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)