Թուրքիայում մեկնաբանել են Սիրիայի կողմից Հալեպում իրականացված հակաահաբեկչական գործողությունը
Թուրքիա
Սիրիան հակաահաբեկչական գործողություն է անցկացնում Հալեպ քաղաքում՝ անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախարարությունը նշել է, որ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի վրա ահաբեկչական կազմակերպության հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է չորս և վիրավորվել 18 մարդ, Սիրիայի կառավարությունը գործողություն է սկսել Հալեպում՝ հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովելու համար։
Այս գործողությունը, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, իրականացվում է բացառապես սիրիական բանակի կողմից։ Նրանք նաև հավելել են, որ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և աջակցում է Դամասկոսի պայքարին ահաբեկիչների դեմ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)