Երբ կարող է Թրամփը հայտարարել Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին. Axios
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կհայտարարի Գազայի համար «խաղաղության խորհրդի» ստեղծման մասին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման թղթակից Բարաք Ռավիդի խոսքով՝ խորհուրդը կստեղծվի հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շրջանակներում։ Նա հավելել է, որ այդ մասին իրեն տեղեկացրել են երկու ամերիկացի պաշտոնյաներ և իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։
Մինչ այդ, ԱՄՆ-ն առաջարկել էր Իսրայելի և Սիրիայի սահմանին ապառազմականացված տնտեսական գոտի ստեղծել։ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկյան կողմը այս նախաձեռնության մասին հայտարարել է երեքշաբթի օրը Փարիզում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Քննարկմանը մասնակցել են Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)