Ինչի՞ մասին է խոսել Ջոն Քենեդին իր սպանությունից երկու օր առաջ. մանրամասներ
ԱՄՆ
Միացյալ նահանգների 35–րդ նախագահ Ջոն Քենեդու կյանքի վերջին երեք ամիսներին արված գաղտնի հանդիպումների և հեռախոսազրույցների 45 ժամանոց ձայնագրությունները հրապարակվել են Բոստոնում Ջոն Քենեդու անվան գրադարանում։ Ձայնագրություններից մեկում մասնավորապես կարելի է լսել, թե ինչպես է Քենեդին Սպիտակ տան օվալաձև սենյակում իր խորհրդականների հետ քննարկում Վիետնամում տիրող իրավիճակը։ «Դուք համոզվա՞ծ եք, որ եղել եք և այն և մյուս երկրներում», - հարցնում է նախագահը իր օգնականներին, որոնք վերադարձել էին Վիետնամից։
Այս ձայնագրությունները վերջին մասն են այն հավաքածուի, որը 1993 թվականից սկսած Բոստոնի Քենեդու անվան գրադարանը հրապարակել է։ Մինչ այժմ նախագահ Քենեդու գաղտնի հանդիպումների և հեռախոսազրույցների 248 ժամանոց ձայնագրություններից հրապարակվել է ընդամենը 12 ժամը։
Այդ ձայնագրությունների մեջ հետաքրքիր մաս կա, որը լուսաբանում է «Սառը պատերազմի» տարիներին Քենեդու և ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հեռախոսազրույցը, որում ԱՄՆ նախագահը նախարարին պատմում է իր երեխաների՝ Քերոլայնի և Ջոնի մասին, իսկ նախարարն էլ պատասխանում է «Ձեր երեխաները շատ սիրված են մեր երկրում»։ Բացի այդ, Քենեդին նախարարին պատմում է, թե ինչպես է ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովը իր երեխաներին «Պուշինկա» անունով շուն նվիրել։
Վերջին գաղտնի ձայնագրությունն արվել է նախագահ Քենեդու սպանությունից 2 օր առաջ, որում Քենեդին քննարկում է Տեխաս այցելության մանրամասները։ Ջոն Քենեդիի սպանությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22–ին՝ Դալաս այցելության ժամանակ։
Հայտնի է, որ ԱՄՆ–ի 35-րդ նախագահը իր գաղտնի հանդիպումների և հեռախոսազրույցների ձայնագրությունները գաղտնի է պահել նույնիսկ իր նեղ շրջապատից։ Ըստ փորձագետների՝ նախագահի նման քայլը կարելի է բացատրել կամ իր մեմուարները գրելու համար՝ որպես նյութ ծառայեցնելու ցանկություն, կամ էլ իր օգնականների խոսքերի ճշմարտացիությունը ստուգելու հուսալի միջոց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)