Իսրայելը մտադիր է կտրուկ արագացնել Նեգևի անապատում բնակավայրերի կառուցման տեմպը
Աշխարհ
Իսրայելը զգալիորեն կարագացնի երկրի հարավում գտնվող Նեգևի անապատում բնակեցման տեմպը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նեթանյահուն, մի քանի կաբինետի անդամների ուղեկցությամբ, աշխատանքային այցով մեկնել է Արևմտյան Նեգև, որտեղ վերջերս սրվել է հրեական բնակչության և անապատում ապրող բեդվինների միջև լարվածությունը։ Նա հայտարարել է Նեգևում կարգուկանոնը վերականգնելու և այն Իսրայելին «վերադարձնելու» անհրաժեշտության մասին։ Նեթանյահուն խոստացել է վերջ դնել Նեգևում տիրող հանցավոր քաոսին և հայտարարել է, որ արդեն սկսվել է ոստիկանության և անվտանգության համատեղ գործողություն։
Դրանից հետո, վարչապետի խոսքով, Իսրայելը անապատը կբնակեցնի «աննախադեպ մասշտաբով»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)