Այս ամենն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության․ Մերց
Աշխարհ
Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շրջանակներում արևմտյան ուժերի տեղակայումն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է Phoenix-ը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի բազմազգ ուժերի ձեևավորման ու տեղակայման ժամանակ գործողությունների կարգը պետք է լինի հետևյալը՝ նախ զինադադար, ապա անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար, ապա՝ Ռուսաստանի հետ խաղաղության մասին երկարաժամկետ համաձայնագիր:
«Եվ այս ամենն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության, սակայն, ըստ երևույթին, մենք դրանից դեռ բավականին հեռու ենք», - ասել է Մերցը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)