Թուրքիայի 240 լճերից 186-ը չորացել է
Աշխարհ
Թուրքիայի ջրային քաղաքականության ասոցիացիայի նախագահ Դուրսուն Յըլդըզն անդրադարձել է ամբողջ աշխարհում և հատկապես Թուրքիայում տիրող ջրային ճգնաժամի խնդրին։
Նա նշել է, որ վերջին 60 տարվա ընթացքում Թուրքիայում գտնվող 240 լճից 186-ը չորացել է։ Յըլդըզը նաև հավելել է, որ ջրային ռեսուրսների չպլանավորված կառավարումը և անարդյունավետ օգտագործումն ավելի շատ ազդեցություն են ունենում լիճ թափվող ջրային պաշարների քանակի կրճատման վրա, քան նույնիսկ երաշտը, գրել է «Էրմենիհաբեր»-ը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)