«Բարի երթ ու խաղաղ ծառայություն, հայրենիքի՛ պահապաններ». Մարտունիում մեկնարկեց ձմեռային զորակոչը
Հասարակություն
Այսօր Մարտունի համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը։ Զինկոմիսարիատի դիմաց հավաքվել էր հոծ բազմություն։ Զորակոչիկներին դեպի Հայոց բանակ էին ճանապարհում նրանց հարազատները, ընկերները, ծանոթները։
Զորակոչիկների հետ կայացել է հանդիպում, որը Տերունական աղոթքով սկսել է Մարտունու հոգևոր հովիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանը. Տեր Հայրը երիտասարդներին ուղղել է օրհնանքներ և խրատներ։
Ձմեռային զորակոչը կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 29-ը։
«Բարի երթ ու խաղաղ ծառայություն, հայրենիքի՛ պահապաններ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)