Լուկաշենկոն մեկնաբանել է Մադուրոյի առևանգումը
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը կապված է դավաճանության և դավադրության հետ։ Նրա խոսքերը մեջբերել է БелТа լրատվական գործակալությունը։
Նա Վենեսուելայի հարցը բարձրացրել է «Հոգևոր վերածննդի համար» մրցանակի շնորհման արարողությունից հետո։
«Ես ուզում եմ, որ դուք հասկանաք. այնտեղ ամեն ինչ կար։ Ե՛վ համաձայնություն, և՛ գումար էր վճարվել, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին։ Եվ՛ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց։ Այնտեղ դավադրություն և դավաճանություն է եղել», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru