ԱՄՆ-ն հեռանում է իր դաշնակիցներից և նահանջում միջազգային կանոններից․ Մակրոն
Աշխարհ
Փարիզում Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ավանդական Ամանորյա ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «աստիճանաբար հեռանում է» որոշ դաշնակիցներից և «հեռանում է միջազգային կանոններից»։
«Միացյալ Նահանգները հաստատուն տերություն է, բայց այն աստիճանաբար հեռանում է իր որոշ դաշնակիցներից և նահանջում է վերջերս իր կողմից առաջ մղված միջազգային կանոններից, լինի դա առևտուր, անվտանգության որոշակի ասպեկտներ, թե որոշակի կազմակերպություններ», - ասել է Մակրոնը։
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կանոնները խախտվում են, և բազմակողմանի ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ։ Մենք գոյություն ունենք մեծ տերությունների աշխարհում, որոնք ունեն աշխարհը բաժանելու իրենց ակնհայտ գայթակղությունը», - նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ սա համարում է «մեծ ռիսկ միջազգային կարգի համար, որում մենք ապրում ենք»։
Մակրոնը կարծում է, որ «ռազմավարական ինքնավարությունը» և «Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Չինաստանից ավելի քիչ կախվածությունը» Ֆրանսիայի և ԵՄ քաղաքականության ճիշտ ուղղությունն են։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)