Թրամփը խոստացել է հարվածել Իրանին, եթե ցուցարարների դեմ բռնություն կիրառվի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «ուժեղ հարված» կհասցնի Իրանին, եթե Իրանի կառավարությունը սկսի սպանել ցուցարարներին: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է բողոքի ցույցերի շուրջ զարգացումներին։
Ի պատասխան հաղորդավարի այն դիտարկմանը, որ անկարգությունների ժամանակ տասնյակ մարդիկ արդեն մահացել են, նախագահը նշել է, որ մահերի մի մասը կարող է կապված լինել ամբոխի վերահսկողության հետ կապված խնդիրների և հրմշտոցների հետ։
Թրամփը նաև դիմել է Իրանի ժողովրդին. «Դուք պետք է շատ գնահատեք ազատությունը։ Ազատությունից լավ բան չկա։ Դուք քաջ ժողովուրդ եք։ Ափսոս, որ ձեր երկրի հետ նման բան պատահեց։ Ձեր երկիրը հիանալի երկիր էր»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը