Իրանի իշխանություններն անջատել են ինտերնետը բողոքի ցույցերի ֆոնին․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
Ինտերնետ կապն անջատված էողջ Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, հայտնում է NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը։
«Իրական ժամանակի տվյալները ցույց են տալիս, որ Իրանը ներկայումս գտնվում է համազգային ինտերնետի անջատման վիճակում», - ասվում է ծառայության սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։
Ծառայության տվյալներով՝ սա հաջորդել է մի շարք այլ միջոցառումների, որոնք «ուղղված են ամբողջ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին հակազդելուն»։
Ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի Քերմանշահ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ խափանվել է ինտերնետային կապը։ NetBlocks-ը ավելի ուշ հավելել էր, որ մայրաքաղաք Թեհրանը և երկրի այլ մասեր նույնպես հայտնվել են «թվային բլեքաութում»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)