Դա «հնաոճ իմպերիալիզմ» է․ ԱՄՆ սենատորը՝ Թրամփին
Աշխարհ
Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները և նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումը, հաղորդում է CNN News-ը:
Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է «հնաոճ իմպերիալիզմ»։ «Դուք խոսում եք հնաոճ իմպերիալիզմի մասին։ Եվ այս ամենը, աշխարհի ողջ պատմության ընթացքում՝ Անգլիա, Իսպանիա, Պորտուգալիա, վաղուց, հզոր ազգերը ներխուժել են աղքատ, չզարգացած շրջաններ և պարզապես շահագործել նրանց ռեսուրսները», - ընդգծել է սենատորը։
Վերջինիս կարծիքով՝ Թրամփի քաղաքականությունը հակասում է Լատինական Ամերիկայում դարավոր շարժմանը, որն ուղղված է երկրների ներքին գործերին Վաշինգտոնի միջամտությանը հակազդելուն:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)