Կիմ Չեն Ընը Պուտինի հետ բարեկամությունն անգին է անվանել
Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հետ բարեկամությունն անվանել անգին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ հպարտանում է ՌԴ ղեկավարի հետ անգնահատելի բարեկամական հարաբերություններով:
«Ուզում եմ ընդգծել, որ Ձեզ հետ բարեկամական հարաբերություններն ամենաարժեքավորն եմ համարում և հպարտանում դրանցով», - հայտնել է ԿԺԴՀ առաջնորդը:
Վերջինս նաև ասել է, որ մտադիր է «անկասկած» աջակցել Պուտինի քաղաքականությանը և նրա որոշումներին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)