Եվրապատգամավորը հայտնել է՝ ով կվերցնի Դանիայի «ամենամեծ կտորը» (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի հանդեպ ատելությունը հանգեցրել է արևմտյան երկրներում իշխող դասի լիակատար դեգրադացիայի: Այս մասին հայտարարել է Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Միխայել ֆոն դեր Շուլենբուրգը:
Նրա խոսքով՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ելույթ է ունեցել «անհավանական ատելությամբ»: Պատգամավորի կարծիքով՝ ինքը պետք է հասկանա՝ իրականում ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ն Դանիայի մի մեծ կտոր կվերցնի։
«Ռուսաստանի հանդեպ ատելության մոլուցքը ոչնչացնում է ամեն ինչ։ Մենք պարզապես այլևս չենք կարող ռացիոնալ մտածել: Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում այժմ կա քաղաքական դաս, որը լիովին ոչ կոմպետենտ է», - ընդգծել է պատգամավորը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)