Թրամփը հայտարարել է ևս մեկ երիկրի դեմ գործողության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ևս մեկ երկրում ցամաքային հատուկ գործողության մասին: Այն ուղղված կլինի Մեքսիկական թմրակարտելների դեմ, նրա խոսքերն է փոխանցում Fox News-ը։
«Մենք փակել ենք ջրով մուտք գործող թմրանյութերի շրջանառության 97 տոկոսը, և այժմ պատրաստվում ենք հարվածներ հասցնել ցամաքում գտնվող կարտելներին։ Թմրակարտելները կառավարում են Մեքսիկան», - ասել է պետության ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ շատ է ուզում տեսնել, թե ինչ է տեղի ունեցել հարևան երկրի հետ: Նա նաև կիսվել է վիճակագրությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ում Մեքսիկական թմրակարտելների գործողություններից տարեկան 250-300 հազար մարդ է մահանում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)