Մեծ Բրիտանիայում կարող է արգելվել X սոցիալական ցանցը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են X սոցիալական ցանցի արգելման հարցը՝ Grok չաթբոտի միջոցով օգտատերերի կողմից ստեղծված պատկերների հետ կապված սկանդալից հետո: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի աղբյուրներին։
Սթարմերը վերջերս խնդրել է մեդիա կարգավորող Ofcom-ին «քննարկել բոլոր տարբերակները» սոցիալական ցանցի վերաբերյալ, որը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին: «Սա անօրինական է: Մենք դա չենք հանդուրժի: Ես խնդրել եմ նրանց քննարկել բոլոր հնարավոր տարբերակները», - մեջբերում է թերթը նրա խոսքերը։
Զգուշացումը հնչում է այն ժամանակ, երբ X-ի օգտատերերը ստեղծում են կանանց և երեխաների պատկերներ՝ օգտագործելով Grok արհեստական ինտելեկտը: Իրենց խնդրանքում՝ նրանք խնդրում են նեյրոնային ցանցին մերկացնել լուսանկարում պատկերված աղջկան:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)