Հռոմի պապը նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին
Հասարակություն
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ շնորհակալություն հայտնելով իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։
«Նման պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- նշված է նամակում, որը հրապարակել է Պոլսի հայոց պատրիարքարանը։
Հռոմի պապը հույս է հայտնել, որ Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագայում էլ կունենան հանդիպումներ։
«Վստահեցնում եմ, որ Ձեզ հիշում եմ իմ աղոթքներում։ Խոնարհաբար խնդրում եմ, որ Դուք էլ զինձ հիշեք ձեր աղոթքներում։ Աստվածամայրը իր Որդու գահին առջև թող բարեխոսի մեզ համար։
Լևոն ԺԴ. Պապ»,- նշված է նամակում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)