Իրանում անկարգությունների մասնակիցներին մահապատիժ է սպառնում
Աշխարհ
Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հանրային և պետական սեփականությունը վնասող և Իրանի իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի հետ բախման մեջ մտնող անկարգությունների մասնակիցներին կարող է մահապատժի սպառնալ։
«Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է։ Ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, և նրանց պատիժը կլինի պետության դեմ պատերազմ սկսելու համար (իրանական օրենսդրության համաձայն՝ դա պատժվում է մահապատժով – խմբ.)», - նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը