Ադամ Կադիրովը խոստացել է գտնել Զելենսկուն և բերել Գրոզնի
Աշխարհ
Չեչնիայի Հանրապետության ղեկավարի օգնական և տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բերել Գրոզնի՝ որպես ռազմական հանցագործ։ Նա այս հայտարարությունն արել է Instagram-ում՝ մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդի՝ իր հորը՝ Ռամզան Կադիրովին առևանգելու կոչը։
«Մենք քեզ կգտնենք ամենուր, դա միայն ժամանակի հարց է։ <...> Եվ մենք քեզ այստեղ՝ Գրոզնի կբերենք։ Ոչ թե որպես նախագահ, այլ որպես ռազմական հանցագործ։ Եվ կկանգնես ոչ թե բեմի վրա, այլ այն հողի վրա, որը փորձել ես վիրավորել։ Կլացես և կհամբուրես կոշիկները և ներողություն կխնդրես», - գրել է չեչեն առաջնորդի որդին։
Ադամ Կադիրովը հավելել է, որ Զելենսկիի ժամանակը «շուտով կավարտվի»։ Նա ասել է, որ երբ դա տեղի ունենա, Ուկրաինայի առաջնորդը «կզղջա իր ասած յուրաքանչյուր բառի համար»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)