ԱՄՆ-ին կոչ են արել համաձայնել Պուտինի մեկ առաջարկին
Աշխարհ
ԱՄՆ-ն պետք է համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ մեկ տարով երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը: Նման կոչով է հանդես եկել Bloomberg գործակալությունը։
Փետրվարի 5-ին ավարտվող պայմանագրի գործողությունը պաշտոնապես երկարաձգել այլևս հնարավոր չէ, սակայն Պուտինն անցած աշնանը առաջարկել էր շարունակել պայմանավորվածությունների կատարումը մինչև 2027 թվականի փետրվարը:
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի առաջարկին կարելի է թերահավատորեն վերաբերվել, քանի որ առանց պայմանագրով նախատեսված տեսչությունների ԱՄՆ-ն «չի կարող վստահ լինել, որ Ռուսաստանը պահպանում է իր պայմանները»:
«Չնայած դրան, Վաշինգտոնի համաձայնությունը կարող է նպաստել ստուգումների վերականգնմանը և երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը», - նշված է նյութում:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը