Եվրոպայի մեծ մասը գտնվում է «Օրեշնիկ»-ի հասանելիության գոտում․ Sky News
Համաշխարհային Մամուլ
Եվրոպայի մեծ մասը գտնվում է «Օրեշնիկ» հրթիռային համալիրի հասանելիության գոտում։ Նման հայտարարություն է արել Sky News արևմտյան պարբերականը։
Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ «Օրեշնիկ»-ի հայտարարված հեռահարությունը հասնում է 5,5 հազար կիլոմետրի, ինչի հետևանքով տեսականորեն Եվրոպայի մեծ մասը գտնվում է հրթիռի հասանելիության սահմաններում:
Նյութում ներկայացված է նաև Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի գնահատականը, ըստ որի 10 մախ արագությամբ շարժվող «Օրեշնիկ»-ը կարող է Մեծ Բրիտանիա հասնել 10 րոպեի ընթացքում, եթե այն գործարկվի Ռուսաստանի արևմտյան մասից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ